Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը և ԱՄՆ-ն իրար են հարվածել

Blog Image

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել Հորդանանում ԱՄՆ ծովային հետևակի ճամբարի վրա։

Ըստ իրանական կողմի՝ զոհվել են բազմաթիվ ամերիկացի զինծառայողներ։ Իրանի բանակը հայտնել է Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման մասին։ Հարվածներ են հասցվել ռազմական կենտրոնացումներին և ռադարային կայաններին։

Ի պատասխան՝ ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել ռազմական թիրախներին։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «հարվածները հաջորդել են ԻՀՊԿ-ի վերջին հարձակումներին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և ԱՄՆ զինվորական անձնակազմի վրա»։ Ամերիկյան բանակը հարվածել է երկու տանկերի և 100 թիրախների Իրանում, գրել են ԶԼՄ-ները։

Send