ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի փորձում Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ինձ համար միևնույն է՝ նրանք կստորագրե՞ն այնպիսի համաձայնագիր, որը նրանց ոչինչ չի արժենա։ Ես շատ ավելի եմ նախընտրում մեր ներկայիս իրավիճակը՝ Հորմուզի նեղուցի գրեթե լիակատար վերահսկողություն և Իրանի տնտեսության լիակատար փլուզում»,- ընդգծել է Թրամփը։
«Նրանք պարզապես կանգնած են անխուսափելիի առջև։ Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի կանգնելու և պայքարելու», - գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։

Русский