Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ի՝ Վենեսուելայում ցամաքային գործողություններ անցկացնելու մտադրությունը խաթարում է համաձայնության հասնելու հույսերը․ Լավրով

Blog Image

Միացյալ Նահանգների՝ Վենեսուելայում ցամաքային գործողություններ անցկացնելու մտադրությունը խաթարում է ուժերի ներկայիս հավասարակշռության շրջանակներում համաձայնության հասնելու հույսերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Պենտագոնի ռազմատենչ հայտարարությունները, որ Կարիբյան ծովում քաղաքացիական նավերը առանց դատավարության խորտակելու անօրինական գործողություններից բացի, նրանք նաև ցամաքային գործողություն են պլանավորում, խաթարում են միջազգային ասպարեզում ուժերի ներկայիս հավասարակշռության շրջանակներում համաձայնության հասնելու հույսերը։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակում է բաց լինել երկխոսության համար», - ասել է նա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Երկուշաբթի օրը հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմը պատրաստվում են Վենեսուելայում ցամաքային թիրախների դեմ ճշգրիտ հարվածներ հասցնել։

Send