Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

«Գազ 53»մեքենան պիտանի չի եղել շահագործման. նոր մանրամասներ զինվորների վրաերթից

Blog Image

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 զինվորի:

Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ է, վերջինս 2007թվականին ծնված
Ս.Վարդանյանն է։

Վիրավորներն են 2007թվականին ծնված ժ.Հ-ն, 2007թվական ծնված
Ա.Ս-ն, որը Երեւանի բնակիչ է, 2007թիվ Ս.Ա-ն Սյունիքի մարզի բնակիչ,2007 ծնված
Ս.Ե-ն,Կոտայքի մարզի բնակիչ 2008թվականին ծնված
Գ.Մ-ն,2008 ծնված Գ.Բ-ն։

Վարորդը Վահան Գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է ,որը այս պահին ձերբակալված
է: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն ՊՆ ղեկավար կազմը ,ռազմական ոստիկանությունը ողջ գիշեր եղել են Գեղարքունիքի մարզում։ Իրավապահները պարզել են որ «Գազ 53»մեքենան պիտանի չի եղել շահագործման, վարորդը ձերբակալված է։

Shamshyan.com-ն առաջինն էր հայտնել դեպքի մասին: Ըստ լրատվականի տեղեկությունների, Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 հետիոտնի․ կա 1 զոհ, 6 վիրավոր. վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել․

Send