Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանում պատերազմը, որը սկսել են Միացյալ Նահանգները և Իսրայելը, անօրինական է․ Իսպանիայի վարչապետ

Blog Image

Իրանում պատերազմը, որը սկսել են Միացյալ Նահանգները և Իսրայելը, անօրինական է, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ կոչ անելով դիվանագիտական ​​լուծում գտնել։

Ինչպես նշել է վարչապետը ԵՄ գագաթնաժողոցից առաջ, անհրաժեշտ է «փորձել գտնել դիվանագիտական ​​լուծում» հակամարտության համար, «որը Եվրոպայում ոչ ոք չէր սպասում»։

«Իսպանիայի կառավարությունը և, կասեի, ամբողջ իսպանական հասարակությունը դատապարտել են [պատերազմը] առաջին իսկ րոպեից, որը մենք չենք աջակցում, որը համարում ենք անօրինական, և որը, ցավոք, մենք արդեն սկսում ենք զգալ ոչ միայն մարդկային զոհերի, տեղահանված անձանց և փախստականների, այլև մեր համաքաղաքացիների բարեկեցության առումով», - նշել է Սանչեսը։

 

Send