Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաինին զոհվել է մարտի 20-ին Իսլամական Հանրապետության տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով, հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:
«Խորը վշտով, բայց միևնույն ժամանակ հպարտության զգացումով հայտարարում ենք մշակույթի և մեդիայի գործիչ, ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի տեղակալ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նաինիի նահատակության մասին, որը զոհ է դարձել ամերիկա-սիոնիստական դաժան ահաբեկչական հարձակմանը՝ Ռամադանի սուրբ ամսվա վերջին օրվա լուսաբացին», - հայտնել է պետական հեռարձակողը։

Русский