Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բրիտանական լրտեսը ներկայացել է որպես դիվանագետ․ ԱԴԾ-ի բացահայտումը

Blog Image

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե Գերարդուսը հետախուզական գործունեություն է ծավալել, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

Ըստ հետախուզական ծառայության՝ Գերարդուսը փորձել է տեղեկություններ ստանալ Ռուսաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ։

1996 թվականին ծնված Յանսե վան Ռենսբուրգ Ալբերտուս Գերարդուսը «դիտավորյալ կեղծ տեղեկություններ է տրամադրել» Ռուսաստան մուտք գործելիս։ Այնուհետև նա «փորձել է գաղտնի տեղեկություններ ստանալ ռուս տնտեսական փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ»։

ԱԴԾ-ն նշել է, որ դիվանագետի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, նրան հրահանգվել է լքել Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում։

Send