- Բաղդադի միջազգային օդանավակայանում ենթադրյալ անօդաչու թռչող սարքի կամ հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է Իրաքի ռազմաօդային ուժերի «An-32B» տրանսպորտային ինքնաթիռը։ Հարձակումը, հավանաբար, իրականացվել է Իրանի կողմից աջակցվող իրաքյան աշխարհազորայինների կողմից։
- Հարձակում է եղել նաև Քուվեյթում էլեկտրակայանի վրա։ Իրանը հարվածել է համակցված ցիկլի էլեկտրակայանին և աղազրկման գործարանի։ Հարձակման հետևանքով զոհվել է աշխատող, որը Հնդկաստանի քաղաքացի է։ Քուվեյթի իշխանությունները հաստատել են ու հայտարարել են, որ երկրի էներգետիկ և ջրամատակարարման համակարգերը շարունակում են բնականոն աշխատել։
Կադրերն այստեղ

Русский