Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բելգրադից Մոսկվա թռչող «Air Serbia»-ի ինքնաթիռը Լիտվայի տարածքում հետ է շրջվել և վերադարձել

Blog Image

Նոյեմբերի 3-ի երեկոյան Բելգրադից Մոսկվա թռչող «Air Serbia»-ի ինքնաթիռը Լիտվայի տարածքում հետ է շրջվել և վերադարձել Սերբիա։

Ավիաընկերությունը պարզաբանել է, որ ուղևորներից մեկի նկատմամբ անվտանգության լրացուցիչ ստուգում է պահանջվել։

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հաստատել է, որ ինքը եղել է ինքնաթիռում։

 Վուլինին թույլ են տվել նստել ինքնաթիռ՝ առանց անվտանգության ստուգում անցնելու։ Ըստ տեղեկությունների՝ օդանավակայանի կորպորատիվ անվտանգության գծով տնօրենը տեսահսկման համակարգի միջոցով բացահայտել է խախտումը և հրահանգել հետ բերել ինքնաթիռը, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

«Informer TV»-ին տված հարցազրույցում Վուլինը նշել է, որ մեկնում էր Մոսկվա՝ քննարկելու գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման հարցը։ Նա հավելել է, որ վերադառնալուց հետո անցել է անվտանգության ստուգումներ՝ նախ մյուս ուղևորների հետ միասին, իսկ այնուհետև՝ առանձին։

Ինքնաթիռում են եղել նաև «Սրբիյագազ»-ի տնօրեն Դուշան Բայատովիչը և Սերբիայի ժողովրդական կուսակցության հիմնադիր Նենադ Պոպովիչը։ Բայատովիչը մեկնում էր «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման։ Այս անձանց՝ ինքնաթիռում լինելու փաստը պաշտոնապես չի հաստատվել։

Բոլոր ուղևորները նախքան ինքնաթիռ կրկին նստելը անցել են անվտանգության ստուգում։ «ASL 134» չվերթը կրկին մեկնել է Մոսկվա։

Send