Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՆԱՏՕ-ն քննարկում է Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելը․ WSJ

Blog Image

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չի բացառում Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելը՝ համաձայն դաշինքի թարմացված պաշտպանական ռազմավարության․ հաղորդել է «The Wall Street Journal»-ը։

Հրապարակման համաձայն, հունիսին ՆԱՏՕ-ում անցկացվել է սիմպոզիում, որը կենտրոնացած էր հեռահար, խորը հարվածային ռազմական գործողությունների վրա:

Նոր հայեցակարգը, ըստ տեղեկությունների, ենթադրում է «ոչ միայն սահմանները հատող զորքերի թիրախավորում, այլև ռազմաբազաների, մատակարարման պահեստների և արդյունաբերական օբյեկտների հարվածներ առաջնագծի խորքում՝ Ռուսաստանի տարածքում»:

Մոսկվան բազմիցս հերքել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին «հարձակվելու» ենթադրյալ ռուսական «ծրագրերի» վերաբերյալ պնդումները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արևմտյան քաղաքական գործիչների նման հայտարարությունները որակել է որպես սեփական բնակչությանը վախեցնելու և ռազմական ծախսերի ավելացումը արդարացնելու փորձ:

Send