Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կիսվել է վարժությունների հավաքածուով, որոնք երիտասարդացնում և մաքրում են մարմինը։
Իր տելեգրամյան ալիքում մասնագետը նշել է, որ այս հավաքածուն շատ ժամանակ չի պահանջում։
Վարժությունների հավաքածուն ներառում է. 15 բուրպի, 5 բուրպի 20 կգ ծանրաձողերով, 10 քաշող վարժություններ, 10 հրող վարժություններ (ծնկածալում զուգորդված գլխավերևում 18 կգ ծանրաձողերով բարձրացում)։
Այս բոլոր վարժությունները կատարվում են հինգ շրջանով։ Դոկտոր Մյասնիկովը խորհուրդ է տվել այս վարժությունը կատարել 45-ից 50 րոպե, բայց ավելի պատրաստվածները կարող են դա անել ավելի կարճ ժամանակում՝ մոտ կես ժամում։
Բժիշկը խորհուրդ է տվել այս վարժությունը կատարել շաբաթական 4 անգամ՝ հերթագայելով հանգստի օրերը և ուժային մարզումները՝ ծանրաձողով։

Русский