Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կեղծ օրակարգ են ստեղծել, եկեղեցին երբևէ որևէ պատմամշակութային հուշարձան չի օտարել. Տեր Եսայի

Blog Image

Ազգային ժողովը երեկ 66 կողմ, 20 դեմ և 0 ձեռնպահ ձայներով ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ եկեղեցին այլևս չի կարող առանց կառավարության համաձայնության օտարել պատմամշակութային հուշարձան համարվող կառույցները։ 

Նոր կարգավորմամբ՝ պետական ցանկում ընդգրկված սրբավայրերը հնարավոր կլինի երրորդ անձանց փոխանցել միայն կառավարության համաձայնությամբ՝ թե՛ հատուցմամբ, թե՛ անհատույց։

Իշխանությունները պարզաբանում են, որ կառավարությունը կարող է կա՛մ թույլ տալ, կա՛մ մերժել նման գործարքները, եթե գնահատի՝ կա վտանգ, որ գույքը կարող է օգտագործվել ոչ նպատակային կամ ոչ հանրօգուտ ձևով։ Քանի որ պատմամշակութային հուշարձանների զգալի մասը պատկանում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, փոփոխությունը հիմնականում վերաբերում է հենց նրան։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Եսայի ավագ քահանա Արթենյանը MediaHub-ի հետ զրույցում նշում է, որ օրինագիծը իրական հիմք չունի, և իր կարծիքով՝ պարզապես կեղծ օրակարգ է ստեղծվում։  «Պատմամշակութային հուշարձանների օտարմանն առնչվող օրինագիծը զուրկ է որևէ իրական հիմքից և հիմնավորումից։ Չկա որևէ նախադեպ կամ փաստ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբևէ օտարած լինի որևէ պատմական հուշարձան կամ սրբավայր։ Ուստի նման նախաձեռնությունը պարզապես կեղծ օրակարգ է ստեղծում՝ չունենալով որևէ գործնական անհրաժեշտություն։ Հավելենք, որ դեռևս հունվարի 27-ին, ԳՀԽ-ը ևս անդրադարձել է հարցին, նշելով՝ ԳՀԽ-ի դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պատմամշակութային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։ Առհասարակ, բոլոր սրբավայրերը ուրիշ նպատակների չեն կարող ծառայել, բացի ժողովրդի հոգևոր կարիքներից»,- հավելեց Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։

Ալիտա Եղիազարյան

Send