Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են, Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

Հրապարակ» օրաթերթը գրում է.

Թյուր կարծիք կա, որ ոստիկանության շարքային աշխատողները հանուն աշխատավարձի, անկեղծորեն սիրում են եւ պատրաստ են մինչեւ վերջ ծառայել Նիկոլ Փաշինյանին: 3 տարբեր քաղաքացիներ մեզ պատմեցին, որ երբ Փաշինյանի կորտեժն անցնում է, եւ հետիոտն անցումների մոտ պարեկները թույլ չեն տալիս, որ անցորդները հատեն փողոցը, եւ երբ մարդիկ սկսում են հայհոյել ու անիծել Փաշինյանին, դժգոհել, որ ուշանում են, հորդորել, որ թույլ տան իրենց անցնել փողոցը, պարեկները նույն միտքն են ասում. «Սա ոչ թե իր անվտանգության համար ենք անում, այլ ձեր»:

Նկատի ունեն հղի կնոջ դեպքը, երբ շարասյունը տրորելով անցավ երիտասարդ կնոջ վրայով կյանքից զրկելով նրան: Իսկ որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը շարասյունով սլացող անձի նկատմամբ եւ անգամ միանում են քաղաքացիների որակումներին ու հայհոյանքներին:

 

«Հրապարակ» թերթը գրել է.

«Հրապարակ»-ի տեղեկություններով դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։

Ալեքսանյանի փաստաբաններից մեկը Տավրոս Գեւորգյանը հաստատեց կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին մոտ 2 ամսով։

Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ եւ ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին: 

Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն է, նրա փաստաբաններն ավելի վաղ մեզ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը եւ իրենք մեղադրանքը չեն ընդունում։

Send