Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Մայր Աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող չի տրվի

Blog Image

Ազգային ժողովի մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝ ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։

Օրինագծի համաձայն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի: 

Նախագծին կողմ է քվեարկել է 58 պատգամավոր, դեմ` 24, ձեռնպահ` 3։

Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Այսուհետ հողերը ՀԱԵ–ին կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով։

Ըստ օրինագծի հեղինակների հիմնավորման՝ նպատակն է ոչ թե սահմանափակել որևէ կազմակերպության գործունեությունը, այլ ապահովել հողերի օգտագործման առավել ճկուն և վերահսկելի համակարգ։

Send