Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին

Blog Image

Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ տեր Թադե քահանա)։

«Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի պահանջները՝ պարտավորեցնել Արամայիս Դավթի Թախմազյանին և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վերադարձնել ՀԱՍԵ-ին սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից»,- ասված է դատական պահանջում, որը հրապարակված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Արամայիս Թախմազյանը կարգալույծ է հռչակվել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին։ Կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշման հիմք է նշվել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

ՀԱԵ-ն նաև պահանջում է Թախմազյանից ու Խաչատրյանից բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
 

Send