Թաիլանդի հյուսիս-արևելքում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, երբ շինարարական կռունկը ընկել է դրա վրա։ Առնվազն 28 մարդ մահացել է, մոտ 60-ը՝ վիրավորվել, գրել են ԶԼՄ-ները։
Վթարը տեղի է ունեցել Բանգկոկից 230 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Նախոն Ռաչասիմա նահանգի Սիկհիո շրջանում։
Կռունկը ընկել է մայրաքաղաքից Ուբոն Ռաչաթհանի նահանգ մեկնող գնացքի վրա՝ արագընթաց երկաթուղու վրա շինարարական աշխատանքների ժամանակ։ Գնացքում եղել է 195 ուղևոր։ Մահացածները հիմնականում եղել են կռունկի հարվածից տուժած երեք վագոններից երկուսում։

Русский