Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Blog Image

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։

Կողմերը քննարկել են TRIPP երթուղու նախագծի իրականացումը, հայտնել է Ալիեւի գրասենյակը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել «2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ»։

Կողմերը նշել են «Թրամփի և Միացյալ Նահանգների կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման մեջ»։

«Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը խաղաղության առավելությունների հստակ դրսևորում է։ Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև բեռների տարանցումը Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ»։

Ալիեւն ու Փաշինյանը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։ «Կողմերը ընդգծել են խաղաղության գործընթացի առաջխաղացման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, տրանսպորտային կապի և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերի շարունակականության կարևորությունը»։

«Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը»,- հայտնել է ՀՀ կառավարությունը։

Send