Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ դրոշով երկու առևտրային նավեր «խրված» են Հորմուզի նեղուցում

Blog Image

ԱՄՆ դրոշով երկու առևտրային նավեր «խրված» են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում, հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրի։

Աղբյուրի խոսքով՝ նավերը չեն կարողանում դուրս գալ Օմանի ափերի մոտ հայտնի նավագնացության երթուղու այս հատվածի ժայռոտ բնույթի պատճառով։

Աղբյուրը նաև Ֆուջեյրայի (ԱՄԷ) օբյեկտներում հրդեհը որակել է որպես դիտավորյալ «ամերիկյան զինվորականների կողմից արկածախնդրություն», որի նպատակն է «ստեղծել ճանապարհ Հորմուզի նեղուցի արգելված տարածքներով նավերի անօրինական անցման համար»։

Send