Չինաստանի կողմից ԱՄՆ պատժամիջոցների հրապարակային մերժումը համաշխարհային ֆինանսական լարվածությունը բարձրացրել է աննախադեպ մակարդակի։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ֆինանսական և առևտրային հարաբերություններում վերջին փոփոխությունները վկայում են, որ աշխարհը մտնում է տնտեսական դիմակայության նոր փուլ, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է հանգեցնել «ֆինանսական սառը պատերազմի» ի հայտ գալուն և հիմնարար կերպով փոխել միջազգային ֆինանսական կարգը։
Պեկինն առաջին անգամ հրապարակային և պաշտոնական դիրքորոշում ընդունելով ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների դեմ, գրել է Bloomberg-ը։
Չինաստանը հայտարարել է, որ նման պատժամիջոցները, մասնավորապես՝ երրորդ երկրների, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը, անօրինական են և չեն ճանաչվի։
Նախորդ տարիներին Չինաստանը հիմնականում փորձել է շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները՝ ոչ ֆորմալ մեխանիզմների, միջնորդների ցանցերի և լիազորված ընկերությունների միջոցով։ Սակայն այժմ կան նշաններ, որ Պեկինը մտել է նոր փուլ. այն ոչ միայն պաշտոնապես դեմ է այս պատժամիջոցներին, այլև զգալիորեն մեծացնում է առևտրի ծավալները պատժամիջոցների ներքո երկրների հետ։
Մոտեցման այս փոփոխությունը հատկապես ակնհայտ է եղել էներգետիկայի ոլորտում և նավթի ներմուծման մեջ։ Չինաստանը աննախադեպ մակարդակի է մեծացրել իրանական նավթի գնումները։

Русский