«Կուբան ազատ, անկախ և ինքնիշխան պետություն է։ Ոչ ոք մեզ չի թելադրում, թե ինչ անենք», հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Կուբան չի հարձակվում, այն 66 տարի ենթարկվում է Միացյալ Նահանգների ագրեսիային, և այն չի սպառնում, այլ պատրաստվում է՝ վճռականորեն պաշտպանելով հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը», - գրել է Դիաս-Կանելը X-ում։
Ավելի վաղ Թրամփը հորդորել էր Կուբային «գործարք» կնքել։ «ԿՈՒԲԱ ԱՅԼԵՎՍ ՆԱՎԹ ԵՎ ՓՈՂ ՉԻ ԳՆԱ՝ ԶՐՈ։ Ես խորհուրդ եմ տալիս նրանց գործարք կնքել, նախքան շատ ուշ լինի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- ընդգծել էր Սպիտակ տան ղեկավարը։

Русский