Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Լոնդոնում դեսպանատանը տեղի ունեցած միջադեպից հետո Իրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Blog Image

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Լոնդոնում Թեհրանի դեսպանատան վրա հարձակման ու դիվանագիտական ​​​​առաքելության շենքից Իսլամական Հանրապետության դրոշը պոկելու հարցով բողոքի նոտա հղելու համար։

Արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրեն Ալիռեզա Յուսեֆին դատապարտել է «բրիտանական ոստիկանության անգործությունը՝ անվտանգությունն ապահովելու և օրինախախտներին դիմակայելու հարցում»։ Նա նաև ընդգծել է բրիտանական իշխանությունների պատասխանատվությունը՝ դեսպանատան, դիվանագետների, աշխատակիցների և դիվանագիտական ​​​​առաքելությունների անվտանգությունն ապահովելու հարցում։

Հունվարի 10-ին ցուցարարները ներխուժել էին Լոնդոնում Իրանի դեսպանատուն ու շենք վրայից պոկել երկրի դրոշը՝ այն փոխարինելով Շահի դարաշրջանի դրոշով՝ առյուծի և արևի պատկերով։

 

Send