Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանում փողոց կանվանակոչվի. ո՞ւմ անունն է բերել ՔՊ-ն

Blog Image

Մարտի 12-ին ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  6-րդ  նստաշրջանի 2-րդ նիստը։ 

MediaHub-ն ուսումնասիրեց ավագանու նիստի օրակարգը, նախագծերից մեկով առաջարկվում է անվանակոչել Սիլիկյան 8-րդ փողոցը։

Մասնավորապես, առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցը (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան 7-րդ փողոց) անվանակոչել հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի  անվամբ՝ «Խաչատուր Ավետիսյան փողոց»:

Նախագծի հեղինակն է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Send