Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 17 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Մեզ տեղեկացրին, որ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 7-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նշենք նաև, որ մեզ հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ից հայտնեցին՝ բշժկական կենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և որ կրակոցի ձայներ են լսվել։
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության և ՔԿ ծառայողները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Արսեն Վարդանյանը, հիվանդանոցում մահացել էր։
Էմմա Մարտիրոսյան

Русский