Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ոuտիկա՞ն է մաhացողը. մանրամասներ այսօրվա nղբերգական վթարից

Blog Image

Արդեն հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանական ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 12 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Մեր տեղեկություններով` մահացողը ոստիկանական ավտոբուսին բախված մեքենայի վարորդն է:

Իսկ 12 ոստիկանները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ծանր վնասվածքներ չեն ստացել:

Մեր տեղեկություններով` նրանցից առնվազն 6-ը ոչ մի վնասվածք չի ստացել: «Մի մասի դեպքում ինքնազգացողությունն է վատացել, մյուսները վնասվածքներ ունեն, բայց ոչ ծանր: Այս պահին բուժօգնություն են ստանում»,- ասաց մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send