Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ձյան պատճառով բերքը կփչանա՞, արդյո՞ք կթանկանա միրգ-բանջարեղենը

Blog Image

Առաջիկա օրերին Հայաստանը կգտնվի ակտիվ միջերկրածովյան ցիկլոնի ազդեցության տակ, որն արդեն ծածկել է գրեթե ամբողջ Հայաստանը։ Այսօր մարզերում ձյուն է տեղացել, ցիկլոնն ուժի մեջ կմնա մինչև ապրիլի 13-ը, որի ընթացքում երկրում պարբերաբար տեղումներ կլինեն։ Որոշ շրջաններում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։ Դրանք ներառում են Շիրակը, Լոռին, Տավուշի նախալեռները և Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի լեռնային շրջանները։

Այսօր բավականին ձյուն է եկել, որի պատճառով քաղաքացիներն անհանգիստ են, որ բերքը հնարավոր է փչանա․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։

«Այս պահին ձյուն եկել է նախալեռնային և լեռնային գոտիներում, այդտեղ ծառերը դեռ չեն ծաղկել, ու ցրտահարություն չի եղել։ Դեռ ռիսկը քիչ է, բայց որտեղ ծաղկած է, մոտ օրերս էլի եղանակը ցրտելու է»,- նշեց նա։ 

Իսկ գյուղացիները ի՞նչ կարող են անել պայքարելու այս եղանակի առաջացրած խնդիրների դեմ, Մնացականյանը նշեց, որ պայքարի միակ միջոցն այս դեպքում ծխեցումն է, սակայն այն լուրջ ազդեցություն չի թողնում։ 

Անցյալ տարի կարկուտը բազմաթիվ այգիներ ջարդեց, արդյո՞ք այժմ գյուղացիներն անհանգիստ չեն, որ նման դեպքեր կարող են արձանագրվել նաև այս տարի։ «Այո, կարկուտն ահագին բերքի վնաս է հասցրել, այս տարի դեռ պարզ չէ՝ ինչ կլինի, դեռ ծառերը չեն ծաղկել։ Ես նույնիսկ լսել եմ, որ ուզում էին հակակարկտային կայանները հանել, հետո փոշմանեցին»,- ասաց նա։

Զատիկից առաջ MediaHub-ը արձանագրեց, որ շուկաներում գնաճ կա, արդյո՞ք գնաճը շարունակվում է, և մինչև ո՞ւր  կարող է հասնել այն, Մնացականյանը պատասխանեց․ «Այսքանից հետո էլ ո՞ւր աճի, տավարի միսն արդեն դառել է 4100 դրամ՝  3400-ից, 700 դրամի չափ արդեն աճել է։ Ջերմատնային մշակաբույսերի գները շուտով իջնելու են, իսկ միսը  մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր հաստատ չի էժանանա»։

Մարիաննա Արամյան

Send