Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու նախնական ծրագրի շուրջ, հաղորդել է «Ալ Արաբիյա»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Համաձայնագրի մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին։
Թեհրանի և Օմանի միջև համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
Առանցքային կետերը․
- Հորմուզի նեղուցի վերաբերյալ առաջարկվող համաձայնագիրը նախատեսված է 60 օրվա համար և նախատեսում է ծովային նավարկության վերսկսում։
- 60-օրյա համաձայնագիրը նախատեսված է փակուղուց դուրս գալու և տեխնիկական բանակցություններ սկսելու համար։
- Հորմուզի նեղուց մտնող նավերը կօգտագործեն Իրանին ամենամոտ գտնվող նավագնացության ուղին, իսկ դուրս եկողները՝ Օմանին ամենամոտ գտնվող ուղին։
- Տարածաշրջանի երկրները կարող են մասնակցել ականազերծմանը և անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերի իրականացմանը։

Русский