Շվեդիայի գերագույն դատարանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ուժի մեջ է թողել այն որոշումը, որ այս տարի Բալթիկ ծովում առգրավված ռուսական բեռնատար նավը կարող է հանձնվել Ուկրաինային,
Նավը կասկածվում է Ռուսաստանի հացահատիկ անօրինական ձեւով տեղափոխելու մեջ։
Գերագույն դատարանը մերժել է Caffa նավի սեփականատերերի բողոքը։ Նավը մարտին առգրավվել էր Շվեդիայի հարավում՝ կեղծ դրոշի ներքո նավարկելու և ծովային ու նավային անվտանգության օրենքները խախտելու կասկածանքով, ծովային պիտանիության բացակայության պատճառով։
Ուկրաինան նավը պահանջել է Ռուսաստանի կողմից «օկուպացված տարածքից» գույքի յուրացման և տեղափոխման հետ կապված կասկածելի ռազմական հանցագործությունների հետաքննության շրջանակներում։
Շվեդիայի ստորին դատարանները հայտարարել էն, որ այդ ենթադրյալ գործողությունները կարող են համարվել ռազմական հանցագործություն՝ համաձայն Շվեդիայի օրենսդրության, ինչը նշանակում է, որ Ստոկհոլմը կարող է նավը և դրան առնչվող ապացույցները փոխանցել Ուկրաինային։ «Գերագույն դատարանը վերաքննիչ բողոքարկման թույլտվություն չի տալիս։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումը վերջնական է», - ասել է Գերագույն դատարանը օգոստոսի 4-ի որոշման մեջ։
Ոստիկանությունը առգրավման պահին հայտարարել էր, որ «Caffa Shipping Limited» ընկերությանը պատկանող Caffa նավի 11 անձնակազմի անդամների մեծ մասը ռուսներ են եղել։

Русский