ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տաշքենդում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի CCAM (Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա) հարկային ծառայությունների ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցներով:
Ներկայացրել եմ ՊԵԿ տեսլականն ու առաքելությունը և դրանց իրագործմանն ուղղված մեր ներկա և ապագա բարեփոխումները։ Անդրադարձ եմ կատարել հարկային վարչարարության կարճաժամկետ և միջնաժամկետ զարգացման ուղղություններին, ինչպես նաև այն հիմնական մարտահրավերներին ու ձեռքբերումներին, որոնց հետ առնչվում է ՊԵԿ-ը իր գործունեության ընթացքում։
Ներկայացրել եմ նաև մեկ կառույցի շրջանակում հարկային և մաքսային մարմինների համագործակցության առանձնահատկությունները՝ ընդգծելով առավելությունները, առկա մարտահրավերներն ու հետագա զարգացման հնարավորությունները։
Նման հարթակները կարևոր հնարավորություն են՝ միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման, տարածաշրջանային համագործակցության խորացման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման համար»։

Русский