Եթե խաղաղության հետ կապված երկու կողմն էլ անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երաշխավորված խաղաղություն նշանակում է միջազգային երաշխքիներ ու երաշխավորող պետություններ, մեր մոտեցումը հետևյալն է, որ խաղաղությունը չի կարող կախված լինել մի մարդու բարի կամքից։ Ես սա ինձ համար անվանել եմ«հորս արև» խաղաղություն։ Սա չի կարող աշխատել»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
«Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ այն տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները»։
Ըստ նրա՝ հայ ժողովրդին պետք է մեկ բան՝ հարաատև խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ
Անդրադառնալով թեզին, որ դուռ դռան հարևանների համար ավելի հեշտ է խոսելը, քան եթե երրորդ կողմը միջնորդի, փորձի բարիշացնել, նա ասաց. «Ոչ մեկը դեմ չի դրան, ես ինքս երկարատև բանակցել եմ և եթե մենք Քի Վեսթում ստորագրեինք այդ պայմանագիրը, կլիներ երկու հոգու մեջ պայմանավորված, բայց հետո լուրջ երաշխիքային համակարգով ամրագրված։ Քի Վեսթում ենթադրվում էր, որ լինելու է լուրջ երաշխիքային համակարգ։ Մինսկի խմբի համանախագահները պետք է լինեին երաշխավորողները՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա և Ռուսաստան։

Русский