Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այսօր չեն վիրահատել, MediaHub-ին հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:
Հետաձգման պատճառն այն է, որ բժիշկները փորձում են Աջապահյանի արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնել:
Դեռ հայտնի չէ վիրահատության ճշգրիտ ժամկետը:
Միքայել արքեպիսկոպոսը դատապարտված է 2 տարվա ազատազրկման։ Պաշտպանական կողմը սա որակում է որպես քաղաքական հետապնդում։
Էմմա Մարտիրոսյան

Русский