Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերվել է մի ըմպելիք, որը կհեշտացնի բարձր արյան ճնշման հետ կապված խնդիրը կարգավորել

Blog Image

Եթե ​​պարբերաբար արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունեք, հատուկ սննդակարգի անցնելը անխուսափելի է: Այս ըմպելիքը նաև բժիշկների կողմից խորհուրդ տրվող սննդամթերքների ցանկում է. այն շատ օգտակար է հիպերտոնիայով տառապողների համար։

Սննդաբան Սառա Բրյուերի խոսքով՝ հիպերտոնիայով հիվանդներին հաճախ խորհուրդ է տրվում խմել նռան հյութ: Ըմպելիքը հարուստ է պոլիֆենոլներով՝ հակաօքսիդանտային հատկություններով նյութերով: Դրանք պարունակվում են մրգի կեղևի հյութում: Պունիկալագինները համարվում են ամենաարդյունավետ պոլիֆենոլներից մեկը։

Պունիկալագինները ունեն զարկերակները լայնացնելու, անոթների պատերի առաձգականությունը մեծացնելու և արյան հոսքը բարելավելու ունակություն: Երբ շրջանառության համակարգը ճիշտ է գործում, բարձր արյան ճնշումը նվազում է, բժիշկը բացատրել է Daily Mirror-ին տված հարցազրույցում։

Նռան հյութը պարունակում է նաև C, E և K վիտամիններ, կալիում, մագնեզիում և ֆոլաթթու, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար։

Սննդաբան Բրյուերը ընդգծել է, որ նռան հյութի կանոնավոր օգտագործումը (հակացուցումների բացակայության դեպքում) ոչ միայն կօգնի կայունացնել և պահպանել արյան նորմալ ճնշումը, այլև կնվազեցնի արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Send