2026 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին տոնեց Սբ. թարգմանիչ Վարդապետների հիշատակի օրը:
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում տոնը նշանավորվեց Սբ. Պատարագով: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Սբ. Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ քահանան մեկնաբանեց օրվա խորհուրդը, նշեց, որ Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է, նաև անդրադարձ կատարեց Սբ. Թարմանիչեր Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու ազգանվեր, հայրենասիրական գործունեությանը, հայ գրերի ստեղծմանը և Ս. Գրքի թարգմանությանը:
Հավարտ Սբ. Պատարագի Տեր Սամվել քահանան իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի Կրթության բաժնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաներին և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Գաբոյանին: Այս ուսումնարանում հայերեն չիմացող, բայց հայերենին կապված երիտասարդները սերտում են մեսրոպատառ հայերենը:
Թարգմանչաց տոնը Սբ. Պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի մյուս գործող եկեղեցիներում:

Русский