Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սյունիքում մի շարք գյուղերի դպրոցներ կարող են միավորվել․ Արավուսի աշակերտներին սպասում է Տեղ գյուղը

Blog Image

Սյունիքի սահմանամերձ գյուղերի դպրոցների միավորման հարցը շարունակում է քննարկվել։

Մասնավորապես, Արավուսի դպրոցի աշակերտներին Տեղի դպրոց տեղափոխելու մասին տեղեկություններ են շրջանառվում։

Համայնքի ղեկավար Արմեն Ջհանգիրյանը MediaHub-ի հարցերին չպատասխանեց, խոստանալով հետ զանգել։ Մենք զրուցեցինք Արավուսի դպրոցի աշխատակցի հետ։

«Դպրոցում ընդամենը 8 երեխա է սովորում, որոնք կտեղափոխվեն Տեղի միջնակարգ դպրոց։  Փոքր դպրոց է, հիմնականում սովորում են տարրական դասարանների երեխաները, իսկ ավելի բարձր դասարանների աշակերտները հաճախում են այլ բնակավայրերի դպրոցներ»,- ասաց աշխատակիցը՝ չհստակեցնելով, թե ե՞րբ է տեղի ունենալու երեխաներին տեղափոխելու և Արավուսի տարրական դպրոցը լուծարելու գործընթացը։

Աշխատակիցը տեղյակ չէր նաև, արդյո՞ք արավուսցի մասնագետները ևս կտեղափոխվե՞ն Տեղ գյուղի դպրոց, թե՞ ոչ։

MediaHub-ի տեղեկություններով՝ նույն ճակատագրին կարժանանան նաև հարևան Խոզնավարի և Վաղատուրի դպրոցները։ Այս կրթօջախները  նախկինում արդեն ընդգրկվել էին միավորվող դպրոցների ցանկում։

Նշենք, որ Արավուսից՝ Տեղ ճանապարհի երկարությունը 10 կմ է, իսկ Արավուսից՝ 3կմ։ Տեղ համայնքը ներառում է Տեղը, Արավուսը, Խնածախը, Խոզնավարը, Կոռնիձորը, Վաղատուրը և Քարաշենը։ Այդ բնակավայրերը դիտարկվում են մեկ տարածքային միավորի շրջանակում։

Send