Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դասասենյակում հայրը աղջկա՞ն է ծեծել, թե՞ դասարանցուն․ ի՞նչ է եղել Երասխում

Blog Image

Այսօր մամուլում գրվեց, որ Երասխ գյուղի դպրոցում դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։

Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։ Նաև գրվեց, որ միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը՝ բնակավայրից բացակայելու արգելք։

Սակայն, MediaHub-ին այլ փաստեր են հայտնի դարձել։ Պարզվում է, որ հայրը ոչ թե ծեծել է դստերը, այլ աղջկա դասարանցուն։ Թե ինչ է իրականում տեղի ունեցել, պարզ չէ։

MediaHub-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանի հետ․ նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի, և լրատվականներում խեղել են տվյալները։ «Մեր դպրոցում տեղի ունեցած միջադեպն եղել է նախորդ ուսումնական տարում։ լրատվականները խեղել են ամբողջ փաստերը»,- ասաց Չավուշյանը։

Մեր դիտարկմանը՝ իրականում այլ երեխայի՞ են ծեծել, տնօրենն արձագանքեց, որ ամբողջ փաստերը խեղել են, իսկ ինքը հիմա խորհրդակցության է։

Նշենք, որ MediaHub-ը դիմել է նաև ՔԿ-ին, սակայն, այնտեղից տեղեկացրին, որ գործն ուղարկվել է դատարան։

Մարիաննա Արամյան

Send