Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում Թուրքիայից կորիզավոր մրգերի ներմուծման վրա, հինգշաբթի օրը հայտարարել է Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը):
Գործակալության մամուլի ծառայության տվյալներով՝ արգելքը կվերաբերի հինգ թուրքական ընկերությունների ծիրանի, բալի, դեղձի և նեկտարինի մրգերին: «Որոշումը կայացվել է կորիզավոր մրգերի արտադրանքում օրգանիզմների համակարգված հայտնաբերման պատճառով, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար ենթակա են կարանտինի», - հայտարարել է Ռոսսելխոզնադզորը: Կառույցը չի մանրամասնել, թե թուրքական մրգերում ինչ օրգանիզմներ են հայտնաբերվել:
Ռոսսելխոզնադզորը իր որոշումը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հանդիպումից մի քանի ժամ անց: Հանդիպումից հետո Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է միանալ Կիեւի անվտանգության երաշխիքներին ու ղեկավարել այդ երաշխիքների ծովային բաղադրիչը՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների հետ միասին:

Русский