«Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել ջրանցքից և տեղափոխվել հիվանդանոց»,- MediaHub-ին հայտնում են ոստիկանությունից։
Մեր տեղեկություններով՝ տղամարդը խմած է եղել, և երբ նրան օգնել ու հանել են ջրանցքից, տղամարդուն թվացել է, թե օգնողներն էլ են ջրանցքն ընկել։
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Տեղում համայնքային ոստիկանները, պարեկները և փրկարարները պարզել են, որ ջրանցքից քաղաքացիներին հաջողվել է դուրս բերել մեկ մարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։

Русский