Եթե պաղեստինյան «Համաս»-ը խմբավորումը հրաժարվի զինաթափվել Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի համաձայն, Իսրայելը կզինաթափի, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կրթական համաժողովում իր ելույթի ժամանակ։
Եթե Համասը չզինաթափվի՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի մաս, «մենք դա կանենք»»։
Նախարարը ընդգծել է, որ Իսրայելը երբեք չի լքի անկլավը։ «Կստեղծվի անվտանգության գոտի, որը կներառի Գազայի մի մասը՝ սահմանամերձ համայնքները պաշտպանելու համար», - նշել է Կացը։
Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի պայմանների համաձայն՝ «Համաս»ը պարտավոր է զինաթափվել, իսկ Իսրայելը, իր հերթին, պետք է դուրս բերի իր զորքերը Գազայի հատվածից։

Русский