Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄՇԱԿՈՒՅԹ Միջազգային

Մաhացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա Ալենտովան

Blog Image

Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար, դերասանուհի Վերա Ալենտովան, հայտնել է Պուշկինի թատրոնի մամուլի ծառայությունը։

83-ամյա Ալենտովայի մոտ առողջական խնդիրները սրվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկու հուղարկավորության արարողության ժամանակ Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում։

Դերասանուհին թատրոն է ժամանել կարմիր մեխակների ծաղկեփնջով դեպի արարողության ավարտը, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել հուղարկավորությանը։ Հուղարկավորության ժամանակ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել և անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն։

 

Send