Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

ԱԱ-2026. Ֆրանսիան ծանրագույն հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Blog Image

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի երկրորդ դիմակայությունում Ֆրանսիայի ազգային հավաքականը ծանրագույն պայքարում նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության հասավ Պարագվայի ընտրանու նկատմամբ և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսում: 70-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կիլիան Մբապեն՝ վճռելով խաղի ելքը։

Այս ծանրագույն հաղթանակի շնորհիվ Ֆրանսիայի ազգային հավաքականը շարունակում է պայքարը մունդիալում։ Ինչպես արդեն հայտնի է, քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները մրցելու են Մարոկկոյի ընտրանու հետ. հանդիպումը կայանալու է հուլիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին։

Աղբյուրը՝ Armsport.am։

Send