Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դպրոցների և բուհերի դասաժամերի գրաֆիկը կփոխվի՞․ աշակերտներն ու ուսանողները որքա՞ն կմնան տանը

Blog Image

Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում՝ մեկ շաբաթ շարունակ, ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունները կգործեն վեցօրյա աշխատանքային ռեժիմով։
 
MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը հասկանալու՝ արդյո՞ք դասաժամերը սեպտեմբերի 15-ից շատանալո՞ւ են, թե՞ միակ փոփոխությունը վեցօրյա աշխատանքային ռեժիմն է, և արդյո՞ք բուհերը ևս այս ռեժիմով են աշխատելու։ 

«Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած մի քանի շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով՝ հոկտեմբեր ամսվա մեկ շաբաթվա դասերը լրացնելու նպատակով։ Այս կարգավորումը տրվել է, հաշվի առնելով, որ COP17 համաժողովի ժամանակ մայրաքաղաքի դպրոցներում երկու շաբաթ դասեր չեն արվելու, որից մեկ շաբաթը համընկնում է աշնանային արձակուրդի շրջանին, իսկ երկրորդ շաբաթը կլրացվի սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում վեցօրյա աշխատանքային ռեժիմով ուսումնական գործընթացի կազմակերպմամբ։ Այս ընթացքում դասաժամերը չեն ավելանա, ուղղակի կլրացվի ուսումնական պլանով նախատեսված ծրագիրը»,- նշեցին նախարարության լրատվական ծառայությունից։
 
ԿԳՄՍՆ-ից MediaHub-ի հետ զրույցում նաև պարզաբանեցին բուհերի աշխատանքային ընթացքն այս ժամանակահատվածում։
 
«Ինչ վերաբերում է համալսարաններին՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից շրջաբերական է ուղարկվել բուհերին՝ առաջարկելով հնարավորության դեպքում դասերը կազմակերպել հեռավար, բայց քանի որ բուհերն ինքնավար են և կարող են ունենալ ուսումնական պլանով նախատեսված այնպիսի գործընթաց, որը հնարավոր չի լինի տեղափոխել առցանց հարթակ (օրինակ, միջանկյալ քննություն և այլն), կարող են իրենց հայեցողությամբ որոշում կայացնել։ Բուհերի ուսումնական գործընթացի կազմակերպման մասին վերջնական տեղեկատվության համար կարող եք բուհերին դիմել»,- հայտնեցին ԿԳՄՍՆ-ից։
 
Նշենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում տեղի է ունենալու 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։

Մարիաննա Արամյան

Send