Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի և այլնի մասին

Blog Image

Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգներին կտրամադրեն 20 տանկեր, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այսօր նրանք մեզ ևս մեկ նվեր տվեցին։ Նրանք մեզ տվեցին 20 նավթատար նավ, որոնք վաղը կսկսեն առաքվել», - ասել է նա իր ինքնաթիռում Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչից Վաշինգտոն ուղևորվելիս։

Թեհրանը, ըստ նախագահի, համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը։ 

Բացի այդ, Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ առաջիկա օրերին, և երկու կողմերն էլ վարում են ուղղակի և անուղղակի բանակցություններ։

Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ մոտ 20 խոշոր իրանական նավթատար տանկեր պատրաստ է մոտ ապագայում անցնել Հորմուզի նեղուցով։ Սկզբում, նրա խոսքով, բանակցությունները վերաբերոել են ութ նավի, ապա 10-ի, իսկ հիմա՝ 20-ի։ «Հաջորդ մի քանի օրերի ընթացքում, հավանաբար, շատ նավարկություններ կլինեն. կարծում եմ՝ մենք համաձայնության կհասնենք։ Ես բավականին վստահ եմ։ Բայց գուցե ոչ։ Բայց մենք ռեժիմի փոփոխություն ենք ունեցել։ Մենք գործ ունենք բոլորովին այլ մարդկանց հետ, որոնց հետ որևէ մեկը նախկինում գործ է ունեցել։ Սա բոլորովին այլ մարդկանց խումբ է։ Այնպես որ, ես սա կդասակարգեի որպես ռեժիմի փոփոխություն։ Եվ անկեղծ ասած, նրանք շատ խելացի են եղել», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավանական է համարել իրանական նավթը բռնագրավելու և Խարգ կղզին՝ նավթի արտահանման հիմնական հանգույցը, վերահսկելու հնարավորությունը։ Նա կարծիքով՝ Իրանը չունի այն պաշտպանելու համար անհրաժեշտ ուժերը, և որ ԱՄՆ-ն «կարող է շատ հեշտությամբ հաղթահարել այն»։

Նա ասել է, որ «ամենաշատը կողմ է» նավթի բռնագրավման տարբերակին, չնայած ԱՄՆ-ի ներսում քննադատությանը։ Նա այս մոտեցմանը հակառակվողներին անվանել է «հիմար մարդիկ»։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ ուժերն արդեն «ռմբակոծել են 13,000 թիրախ», և որ «մինչև 3,000-ը մնացել են»։

Send