Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Շատ այլընտրանքներ կան», «Հաջորդը Կուբան կլինի», «Իրանը պատրաստվում է հրաժարվել միջուկային զենքից»․ Թրամփ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի հետ կապված շատ այլընտրանքներ կան։

«Ես պարզապես շատ այլընտրանքներ ունեմ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե մտածում են Իրան ցամաքային զորքեր ուղարկելու մասին։

- Հաջորդը Կուբան կլինի։ Կուբան քաոսի մեջ է։ Այն ձախողված երկիր է։ Կարճ ժամանակ անց նրանք կլինեն հաջորդը, այն կփլուզվի։ Եվ մենք այնտեղ կլինենք՝ օգնելու համար;

- Իրանը պատրաստվում է հրաժարվել միջուկային զենքից։ Նրանք մեզ են տալու իրենց միջուկային աղբը։ Նրանք անելու են այն ամենը, ինչ մենք ուզում ենք, որ նրանք անեն։ Եվ գիտե՞ք՝ ինչ, նրանք առաջ են շարժվելու և գուցե կրկին մեծ երկիր դառնան։ Բայց եթե դա չանեն, ապա երկիր չեն ունենա։

Send