Ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է զբաղեցնում ռուս-հայկական հարաբերությունների օրակարգում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Մրա խոսքով՝ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով հայ ընկերների ցանկությունները։
Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր էին ստորագրվել միջուկային ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:
Գալուզինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նաև Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում իր հնարավոր մասնակցության պարամետրերը։
«Նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը՝ դրա մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն»,- ընդգծել է Միխայիլ Գալուզինը։

Русский