Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մասին մի անեկդոտ է պատմել այսօր խոսելով ռուսական դիվանագիտության արվեստի մասին։
«Գիտեք, եթե մի փոքր անցնենք հումորի ոլորտ, հիշեք, որ Խորհրդային Միությունում մի շարք անեկդոտներ կար հայկական ռադիոյի մասին»,- ասել է նախարարը։
«Հայկական ռադիոյին հարցրել են. «Ի՞նչ է դիվանագիտությունը»։ Նրանք պատասխանել են, որ կան մի քանի տարբերակներ, բայց ամենահարգվածն այն է, որ դիվանագիտությունը մարդուն ճիշտ տեղը ուղարկելու արվեստ է, բայց դա անել այնպես, որ անհամբեր սպասի ճանապարհորդությանը։ Սա նույնպես կարող է ներառվել դիվանագիտական մեթոդների զինանոցում։ Դրանում ոչ մի անսովոր բան չկա», – նշել է Լավրովը Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտության խնդիրն է պաշտպանել ազգային շահերը՝ հարգելով արժանի, պարկեշտ գործընկերների շահերը։

Русский