Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պետք է խնդրենք Պուտինին դեպի առաջ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե մենք․ Իտալիայի վարչապետն անդրադարձել է մի շարք գլոբալ հարցերի

Blog Image

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դրական չի վերաբերվում Իսպանիայի՝ ՆԱՏՕ-ից հեռացնելու գաղափարին։

«Ես դրական չեմ վերաբերվում Իսպանիայի ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարին։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն պետք է միասնական մնա. դա ուժի աղբյուր է»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ ԱՄՆ-ն ցանկանում է կասեցնել Մադրիդի անդամակցությունը դաշինքին։

«Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Միացյալ Նահանգների հետ, դրանք միշտ ամուր են։ Իսկ ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի հետ իմ հարաբերություններին, այս պահին ես որևէ հատուկ բան չեմ անում»,- նշել է Մելոնին։

Մելոնին նաև ասել է, որ այն պահն է, երբ «մենք պետք է խնդրենք Պուտինին դեպի առաջ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե մենք՝ նրա ուղղությամբ»։

«Որովհետև մենք, հատկապես ամերիկացիները վերջին ամիսներին, մի քանի քայլեր ենք ձեռնարկել դեպի Ռուսաստան, իսկ մյուս կողմից՝ նույն մակարդակի առաջընթաց չենք տեսել»,- ասել է Իտալիայի ղեկավարը։

Send