Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Հաջորդ հարձակումը շատ ավելի լուրջ կլինի»․ Թրամփը նորից ապառնացել է Իրանին

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից ապառնացել է Իրանին:

«Հզոր նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Այն արագ է շարժվում՝ հսկայական ուժով, վճռականությամբ և հստակ նպատակով։ Դա ավելի մեծ նավատորմ՝ «Աբրահամ Լինքոլն» մեծ ավիակրի գլխավորությամբ, քան Վենեսուելա ուղարկվածը։ Ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է, ցանկանում է և ունակ է անհրաժեշտության դեպքում արագորեն կատարել իր առաքելությունը՝ արագությամբ և ուժի կիրառմամբ։

Հուսանք, որ Իրանը շուտով «կնստի բանակցությունների սեղանի շուրջ» ու կհամաձայնվի արդար և փոխշահավետ գործարքի՝ ԱՌԱՆՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ․ այնպիսի գործարքի, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին։ Ժամանակը սպառվում է, ժամացույցը թակում է։

Ինչպես ես նախկինում ասել եմ Իրանին՝ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵՔ։ Նրանք դա չարեցին, և հաջորդեց «Կեսգիշերային մուրճ» գործողությունը, որը հանգեցրեց հանգեցրեց լայնածավալ ավերածությունների Իրանում։ Հաջորդ հարձակումը շատ ավելի լուրջ կլինի։ Թույլ մի տվեք, որ սա կրկին պատահի», - գրել է ԱՄՆ նախագահը «Truth Social» հարթակում։

Send