Ֆրանսիական Ալպերի Կուրշեւելի լեռնադահուկային հանգստավայրի «Grandes Alpes» հինգաստղանի հյուրանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ ստիպված են եղել տարհանվել։
Զոհեր չկան, գրել են ԶԼՄ-ները։
Ըստ իշխանությունների՝ ավելի քան 100 հրշեջներ պայքարում են կրակի դեմ։ Հրշեջները ստիպված են լինում տանիքը կտրել՝ հրդեհի օջախին հասնելու համար։
Նախօրին պրեֆեկտուրան հայտնել էր այրվող հյուրանոցից 100 մարդու տարհանման մասին։ Ոչ ոք չի տուժել։ Կա հրդեհի՝ հարակից Le Lana հյուրանոց տարածվելու վտանգ, որտեղ մնում է մոտ 200 մարդ։ Սա տարհանվածների ընդհանուր թիվը հասցնում է մոտ 300-ի։

Русский