Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պետք է մեզ հարց տանք՝ արդյո՞ք ջանքեր ենք գործադրում համաշխարհային խաղաղությունը խթանելու համար․ Հռոմի պապ

Blog Image

Մարդկային արժանապատվությունը պահանջում է օրինական և անվտանգ փրկարարական գործողություններ ու օգնություն, իրական համագործակցություն թրաֆիքինգով զբաղվողների դեմ, զոհերի արդյունավետ պաշտպանություն, ընդունման և ինտեգրման լուրջ գործընթացներ, ինչպես նաև քաղաքականություն, որը թույլ կտա յուրաքանչյուրին արժանապատվորեն ապրել իր հայրենի հողում, հայտարարել է Հռոմի պապ Լեւոն 14-րդը Ֆրանսիայի Մեց քաղաքաում զանգվածային հավաքի ժամանակ։

«Սակայն այս ամենը դեռ բավարար չէր լինի։ Մարդուն ընդունել նշանակում է ներառել նրան սեփական ընտանիքի մեջ՝ հնարավորություն տալով զարգացնելու իր տաղանդներն ու կարողությունները, ինչպես նաև հաղորդակից դառնալու տան ոգուն։ Եվրոպայի հիմնարար արժեքների համընդհանուր բնույթը վստահեցնում է մեզ, որ այդ երկխոսությունը հնարավոր է և կարող է ամուր հիմք ծառայել մեր հասարակությունների համար՝ թույլ տալով ավելի արդյունավետ աշխատել հանուն խաղաղության և հաշտեցված աշխարհի»,- ընգգծել է Հռոմի պապը։։

Ըստ նրա՝ խաղաղության որոնումը Եվրոպայում, ինչպես և ամբողջ աշխարհում, չպետք է շփոթել միամիտ պացիֆիզմի հետ։  «Ընդհակառակը, Շումանի խոսքերն այսօր առավել քան արդիական են. համաշխարհային խաղաղությունը հնարավոր չէ պահպանել առանց ստեղծագործական ջանքերի, որոնք համարժեք կլինեն դրան սպառնացող վտանգներին։ Մենք, սակայն, պետք է զգուշանանք վերազինման պատրանքից։ Պատահական չէ, որ ռազմական ծախսերն ավելացնելու կրկնվող կոչերը և դրան հաջորդող որոշումները շատ կառավարությունների կողմից ներկայացվում են՝ որպես հիմնավորում օգտագործելով այլոց կողմից ներկայացվող վտանգը»։

Պապն ընդգծել է, որ խաղաղության խթանումը գործուն ջանքեր է պահանջում․ «Այսօր մենք պետք է մեզ հարց տանք՝ արդյո՞ք իսկապես ստեղծագործական ջանքեր ենք գործադրում համաշխարհային խաղաղությունը խթանելու համար, թե՞ պարզապես փորձում ենք կասեցնել պատերազմի արյունահոսությունը և ավելի լավ նախապատրաստվել այն պատերազմին, որը, մեր ենթադրությամբ, դեռ առջևում է»։

Send