Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Համաշխարհային կարգը վերստին վերակառուցման կարիք ունի․ ՄԹ ԱԳ նախարար

Blog Image

Մեծ Բրիտանիան թույլ չի տա ոչնչացնել «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված լուծումը, հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը՝ անդրադառնալով Պաղեստինի խնդրին։

- Ցանկանում եմ դիմել այս երկրում և դրա սահմաններից դուրս ապրող միլիոնավոր մարդկանց, ովքեր խորապես հուզվել և վրդովվել են պաղեստինցի ժողովրդի ծանր վիճակից. մենք լսում ենք ձեզ։ Դուք ճիշտ էիք։

- Ժամանակն է կրկին անցնել գործի, քանի որ համաշխարհային կարգը վերստին վերակառուցման կարիք ունի։

- Մենք պետք է ազնվորեն նայենք այն աշխարհին, որի առջև կանգնած ենք։ Պատերազմը վերադարձել է Եվրոպա։

- Մենք միշտ, անխտիր հակազդելու ենք Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքներին՝ որտեղ էլ որ դրանք ծագեն։

- Մենք աջակցելու ենք Ուկրաինայի ժողովրդին մինչև նրանց հաղթանակը։

- Հոլոքոստը վերապրածների պարագայում կիրառվում է «վերապրածի մեղքի զգացում» (survivor's guilt) տերմինը։ Կարծում եմ՝ ծնողներս այլ բան են զգացել՝ «վերապրածի պատասխանատվություն»։

- Վերապրածների պատասխանատվությունն է՝ ապագա սերունդներին փոխանցել հետևյալ ուղերձը. մենք այստեղ ենք՝ ավելի լավ աշխարհ թողնելու, քան այն, որը գտել ենք։ Երբեք չշրջել հայացքը։ Երբեք անտարբեր չմնալ ճնշման և անարդարության հանդեպ։

- Ինչ վերաբերում է «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված լուծումը ոչնչացնելու փորձերին՝ այս կուսակցությունը, այս շարժումը և այս կառավարությունը հայտարարում են. մենք թույլ չենք տա, որ դուք հաջողության հասնեք։

- Մեր տարաձայնությունը ոչ թե Իսրայելի ժողովրդի, այլ նրա կառավարության գործողությունների հետ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայելը ապաստան և պաշտպանություն տվեց տատիկիս։

- Եվ բրիտանացի ժողովրդի ու Իսրայելում ու Պաղեստինում խաղաղության ձգտողների միջև համերաշխության կապերն այնքան ամուր են, որ դրանք անհնար է խզել։

Send