Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ

Blog Image

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգը կոչ է արել բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ խաղաղ համակեցության հասնելու համար։

Կորեայի առաջնորդը այս հայտարարությունն արել է երկրի անկախության տարեդարձի առթիվ։ «Եկեք հրաժարվենք միմյանց սպառնալու մտադրություններից և սկսենք բանակցություններ՝ որպես հակամարտության անմիջականորեն ներգրավված կողմեր՝ երկարատև պատերազմը դադարեցնելու համար», - ասել է Լի Ջե Մյոնգը։

Մյոնգը նշել է, որ բանակցությունների ընթացքում կարող են նաև քննարկվել «Հյուսիսի միջուկային զարգացումը կանխելու արդյունավետ եղանակները»։

Հյուսիսային և Հարավային Կորեաները պաշտոնապես պատերազմի մեջ են, քանի որ 1950-1953 թվականների Կորեական պատերազմն ավարտվել է զինադադարի համաձայնագրով, այլ ոչ թե խաղաղության պայմանագրով։

Լին հայտարարել է «անկայուն զինադադարի համակարգը» խաղաղության ռեժիմով փոխարինելու իր մտադրության մասին։ Նա ընդգծել է «բազմաշերտ անվտանգության համակարգ» ստեղծելու անհրաժեշտությունը՝ լարվածությունն ու բախումները կառավարելու և ճգնաժամերը կանխելու համար։

Նախագահի խոսքով՝ Սեուլը կձեռնարկի «կանխարգելիչ և հետևողական միջոցներ խաղաղության համար»՝ հիմնվելով Կորեական թերակղզում անվտանգության իրավիճակի վրա։ «Հյուսիսին դրական արձագանքելու խրախուսելով՝ ես կստեղծեմ կայուն Կորեական թերակղզի», - հայտարարել է  Լի Ջե Մյոնգը։

Send